Մենք ստեղծագործողների թիմ ենք, որը փորձում է արվեստը համադրել ճարտարապետությանը՝ դեկորացիաների միջոցով ստեղծելով ոգեշնչող նախագծեր: Մեր նպատակն է աջակցել ճարտարապետներին և դիզայներներին, որպեսզի նրանք կարողանան իրենց յուրահատուկ և տարբերվող նախագծերը կյանքի կոչել: Դիզայներների, նկարիչների, քանդակագործների և 3D մոդելավորողների մեր թիմը ապահովում է համապարփակ մոտեցում նույնիսկ ամենաբարդ թվացող նախագծերին՝ աշխատելով այնպիսի նյութերի հետ, ինչպիսիք են՝ գիպսը, քարը և պլաստիկը: Այդ նյութերից յուրաքանչյուրը հնարավորություն է ընձեռում ձեր նախագիծը կյանքի կոչել՝ համապատասխանեցնելով պահանջվող ոճին, երկարակեցությանը և ֆունկցիոնալությանը: Նախագծի մեկնարկից մինչև ավարտ՝ նախընտրում ենք համագործակցել Ձեզ հետ, որպեսզի միասնաբար հասնենք ակնկալվող արդյունքների:
Խորաքանդակներ
(Bas-Relief)
Մոլդինգներ
(Molding)
3D Պանելներ
Արտադրում ենք ցանկացած երկրաչափական՝ ուռուցիկ կամ խորքային պատկերներով տարբեր չափերի սալաքարեր։ Ինչպես նաև՝ առկա է լայն տեսականի։ Առաքումը և չափագրումը Երևանում անվճար է։
Խորաքանդակներ
Հարթ մակերեսի վրա ստանում ենք ցանկացած ռելիեֆային քանդակ, որն ամբողջական է դարձնում Ձեր ինտերիերը՝ հաղորդելով նրբագեղություն և խորություն: Առաքումը և չափագրումը Երևանում անվճար է։
Մոլդինգներ և Քիվեր
Ձեր առաջարկած դիզայնով կարող ենք արտադրել տարբեր չափերի, ձևերի, դեկորատիվ կամ հարթ մոլդինգներ և քիվեր՝ ըստ պատերի և առաստաղի չափսերի։ Ինչպես նաև՝ առկա է տեսականի։ Առաքումը և չափագրումը Երևանում անվճար է։
Կոնտակտային տվյալներ
Հասցե՝ Երևան, Աջափնյակ, Սիլիկյան թաղամաս
Հեռ․՝ (+374) 33 331232 (+374) 77 206097
Էլ․ հասցե՝ gessooart@gmail.com